Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:18

Հայաստանի  և Ռուսաստանի շահերն 90 տոկոսով համընկնում են. Միքայել Մինասյան

Խայտառակությունը և պարտությունը տարբեր բաներ են: Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել և դավաճանվել ենք: Մենք շարունակում ենք աշխարհին ներկայանալ կապիտուլյանտով: Այս մասին Armnews-ի եթերում իր հարցազրույցի ժամանակ ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: 

«Մենք արաժանապատիվ խաղաղության աշխատանքներ պետք է կսենք, իսկ դրա համար պետք է ընտրենք, թե որ կենտրոնի վրա ենք հենվում: Այստեղ կարևոր կտոր կա. ո՞ւմ շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ:  Այսօր այդ կենտրոնը Մոսկվան է, որին այլընտրանք չկա:  ՀՀ  և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են»,-ասաց նա: 

Մ. Մինասյանը շեշտեց, որ Ադրբեջանում մեծ խնդիրներ է կանխատեսում:

«Իլհամ Ալիևն առանց նոր պատերազմի չի կարող իշխանությունը պահել: Նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում ինքն ուներ հայ զինվորներ որոնց մեկ մեկ կարելի է կրակել, ինչը, ցավոք, հանդուրժում էր միջազգային հանրությունը,  այսօր ունի ռուս զինվորներ՝ խաղաղապահներ: Ի՞նչ ունի նա՝ չլուծված հարց և Ռուսաստանի  Զինված ուժեր: Իսկ ի՞նչ ունի ՌԴ-ն: Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում ժողովրդի մեջ սկսվել է այնպիսի հակառուսական քարոզ, որը երկարաժամկետ քանդելու է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:  Ինչ շահեցին Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան: Միակ շահողը նեոօսմանյանն կայսրությունն էր:  Ռուսաստանի և Հայաստանի շահը բացասական իմաստով այն է, որ նեոօսմանցիները վերադարձան Կովկաս և, անշուշտ, նաև Ղարաբաղ»,-ասաց նա:

Միքայել Մինասյանը նշեց, որ առանց պատերազմի հնարավոր է հետ բերել կորցրածը:

«Ես կոնկրետ խոսում եմ Շուշիի և Հադրութի մասին: Ես պնդում եմ նաև, որ մենք պետք  է փորձենք ամրացնել ՌԴ-ի հետ արժանապատիվ հարաբերությունները և կառուցել նոր հարաբերությունների ձև»,-շեշտեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+