«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
«Լարիսա Մինասյանը, որը ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի, բացառիկ առաջնորդությամբ ղեկավարել է Հիմնադրամը՝ առաջ մղելով բաց հասարակության արժեքներն ու առաքելությունը Հայաստանում: Նրա պաշտոնավարման ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ պալիատիվ խնամքի համակարգի ներդնումը, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, քրեական արդարադատության համակարգի բարելավումը, գիտության և կրթության ոլորտի զարգացմանն ու ներառականությանը միտված ծրագրերը և մի շարք այլ նախաձեռնություններ:
2008 թ.-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնել է սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի` ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020 թ.-ին Հիմնադրամն աջակցեց Հայաստանում Քովիդ-19 համավարակի հետևանքով առավելապես տուժած ընտանիքներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց: Այս աշխատանքները շարունակվում են մինչ օրս»,- ասված է հայտարարության մեջ:




































