Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:

Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Նշված օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո վերոնշյալ և լրագրողական մի շարք այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգությունները՝ նշելով, որ հիշյալ օրենքը հակասություններ ունի ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի հետ, և ընդգծելով, որ նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են՝ առանց մասնագիտական հանրության կարծիքին ու առաջարկություններին ծանոթանալու, առավել ևս՝ հաշվի առնելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+