Քիչ առաջ լուրեր էին տարածվում, որ այսօր ռազմագերիներին հերթական խումբն է վերադառնում Հայսատան. գրում է hraparak.am-ը:
Մեր տեղեկություններով, Բաքու-Երևան ինքնաթիռը կես ժամ առաջ վայրեջք է կատարել, սակայն ինքնաթիռում գերիներ չեն եղել։ Հավանաբար, չեն կարողացել պայմանավորվել գերիների վերադարձի հարցի շուրջ։
Նշենք, որ ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






