Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

ՌԴ-ն հնարավոր է ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը․ ԱՄՆ Պետդեպ

ՌԴ-ն հնարավոր է ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը․ ԱՄՆ Պետդեպ

Ռուսաստանը հնարավոր է ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ոչ թե կարգավորել այն։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի խոսքերը։ 

«Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանությունների դժգոհության ավելացում այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները, ինչպես ենթադրվում է, ԼՂ-ում կմնան երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Քենթը։

Վերջինս հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական գործողությունների ավարտը․ «Մենք ողջունում ենք անցյալ տարի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտը, որի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ քաշեց հրադադարի պայմանները»։

Նա շեշտել է նաև վերջնական կարգավիճակի համաձայնությանը հասնելու ճանապարհի մասին։ Նա հիշեցրել է, որ մինչ այժմ կարգավորումն ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, սակայն, այդ մեխանիզմի առաջ որոշ մարտահրավերներ կան»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ Մինսկի խումբը կմնա առանցքային այն աստիճանի, որում երկու կողմերը պատրաստ են հասնել համաձայնության։

«Մեկ այլ բաց հարց էլ Ռուսաստանի մտադրություններն են։ Մոսկվան որոշեց չհասնել հրադադարի ՄԽ համանախագահների մեխանիզմով, այլ դա ապահովեց ուղիղ՝ եռակողմ ձևաչափով»,- ասել է Քենթը՝ շեշտելով, որ  ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել հակամարտության լուծման հարցում, եթե Երևանն ու Բաքուն դրանում շահագրգռված լինեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+