Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հանրային պահանջ կա․ Վահագն Հովակիմյան

Ռեյտինգային ընտրակարգն իր ներդրման օրվանից մշտապես քննադատվել է․ եղել են քննադատություններ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ փորձագետների կողմից։ Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Իշխանական պատգամավորի պնդմամբ՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հանրային պահանջ կա։

«ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից։ Այս հարցում բոլորս ենք համակարծիք», — հայտարարեց Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը քաղաքական ժգնաժամը հաղթահարելու լավագույն տարբերակն է։

Հովակիմյանի խոսքով՝ բացի ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուց, Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքեր սահմանել՝ ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար։

Հավելենք, որ «Իմ քայլը» կողմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ԼՀԿ֊ն՝ դեմ, իսկ ԲՀԿ֊ն հայտարարել է, որ իրենց համար միևնույն է, թե որ ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+