Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 1-ին փակ երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև նշեց, որ Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում չի նախատեսվում:
Ապրիլի 2-ին տեղի կունենա ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստը: Համագործակցության երկրների նախարարների հանդիպումը նախ կանցկացվի նեղ, ապա ընդլայնված կազմով:
Նախատեսվում է քննարկել ԱՊՀ երկրների միջև համագործակցության հարցեր: Հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաների շուրջ, կքննարկեն բազմակողմ համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






