Մենք ապրում ենք Ադրբեջանի հարևանությամբ, որտեղ կա խորքային ատելություն ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ և, առհասարակ, Հայաստանի հետ կապ ունեցող մարդու նկատմամբ։
Թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այլ նաև կրոնական։ Ադրբեջանում վարվում է ատելության քաղաքականություն՝ բացահայտ պետական հովանավորչությամբ։ Ինքը՝ Ադրբեջանի նախագահը, երբեք չի թաքցրել դա։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի նախագահն անձամբ հպարտանում է դրանով, և միջազգային դատական ատյաններում են անգամ նշում, որ հայասպանությունը լայնորեն ողջունվում է Ադրբեջանում,- ասաց Թաթոյանը և հավելեց․
«Այնուամենայնիվ, արտաքին աշխարհին ադրբեջանական կողմը ցույց է տալիս բոլորովին այլ բան։ Ցույց է տալիս, թե խաղաղություն է ուզում և խաղաղաության պատրաստ է, բայց իրականում դա այդպես չէ»։
Թաթոյանն ասաց, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, սակայն չպետք է պատասխանատվության բեռը քաշենք մեզ վրա և պատասխանատվություն կրենք այս ամենի համար։ Դրանից վիճակը չի փոխվի, որովհետև միևնույն է՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետական, քաղաքական մակարդակով մեզ համարում են իրենց թշնամին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







