Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ նոր որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․
«Համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






