ՀՅԴ Կանադայի ուսանողական միության ջանքերով չեղարկվել է Արցախյան հակամարտության մասին քննարկումը, որին հրավիրված էր Կանադայում Թուրքիայի դեսպանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից։
«Հայաստանի դեսպանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չէր ստացել։
Կանադայի մեր ընկերների համառ և հետևողական պայքարի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել Թուքիայի կողմից հակահայ քարոզչության ևս մեկ դրսևորումից։ Պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով և աշխարհի բոլոր վայրերում, որտեղ Դաշնակցությունն ունի իր ներկայությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







