Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին հայտնել է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։
«Մարզպետը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները Տավուշի մարզում չափագրման աշխատանքներ են անում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







