Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:42

Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» ԱՄՆ դեմ չարամիտ գործողությունների համար. Բլինքեն

Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» ԱՄՆ դեմ չարամիտ գործողությունների համար. Բլինքեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» Միացյալ Նահանգների դեմ չարամիտ գործողությունների համար. հաղորդում է VOA-ն:

«Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք մեր շահերը պաշտպանելու համար»,- ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը: Հարցազրույցը ձայնագրվել է ավելի վաղ ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի դիվանագետների հետ Բլինքենի բանակցություններից հետո: Ըստ նրա, այն, ինչը միավորում է արևմտյան դաշնակիցներին, «ընդհանուր հանձնառություն» է ՝ իրատեսորեն դիտելու Մոսկվայի գործողությունները և Կրեմլին պատասխանատվության ենթարկելու համար:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ իր երկրի պաշտոնատար անձինք այժմ գտնվում են Մոսկվայի դեմ Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցներն ուսումնասիրելու ընթացքում և այդ հարցով խորհրդակցում են ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ:

Չնայած ԱՄՆ-ը և Ռուսաստանը արագ կերպով պայմանավորվեցին երկարաձգել START պայմանագիրը, որն ավարտվել էր Ջո Բայդենի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է այլ գործողությունների, այդ թվում Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունների համար պարգևներ տրամադրելու, ընտրություններին միջամտություն իրականացնելու և ամերիկյան ընկերությունների համակարգչային համակարգերը կոտրելու մեջ:

Բլինքենի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բայդենի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Երկու շաբաթ առաջ ABC News- ին տված հարցազրույցում Բայդենն ասել էր, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «մարդասպան»:

«Դուք շուտով կտեսնեք, թե ինչ գին է նա վճարելու», — ասել էր Բայդենն ու ավելացրել, որ չնայած այդ լարվածությանը, երկու երկրները շարունակում են համագործակցությունը երկուստեք կարևոր համարվող բնագավառներում:

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու փորձերի, ինչպես նաև ամերիկյան SolarWinds տեխնոլոգիական ընկերության դեմ կիբերհարձակում կազմակերպելու մասին մեղադրանքները: Ռուսաստանը հերքում է նաև Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանության համար պարգևատրումներ հատկացնելու մասին հաղորդումները և ռուս ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու փորձերի շուրջ քննադատությունը:

ԱՄՆ-ի վարչակազմում այժմ քննարկում են պատժամիջոցների ընտրության հարցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+