Այսօր ունենք ամոթալի իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որից օր առաջ պետք է ազատվենք: Իր ամեն օր իշխանության մնալը նոր փորձանքներ է բերում մեր ժողովրդի գլխին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումը Թուրքիայի՝ թշնամի պետություն լինելու հարցում, նա նշեց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրության զգացում ունենար, երեկ երեկոյան ԱԽ քարտուղարին այդ արտահայտության համար արդեն պաշտոնանկ կաներ, բայց նրան ազգային ու պետական շահը չի հետաքրքրում: Իրեն բացառապես հետաքրքրում է իր պաշտոնավարման երկարաձգումը: Եթե իրենց պատգամավորներից կան մարդիկ, որոնք կարող են թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել, որ լավ թուրքեր էլ կան և պետք չէ նրանց մեզ թշնամի ընդունել, միանգամայն սպասելի էր, որ ԱԽ քարտուղարը կարող է նման հայտարարությամբ հանդես գալ։ Մեր ԱԱԾ մարմինները փողոցներում մարդ բռնելու փոխարեն պետք է այս հարցերով զբաղբվեն։ Նիկոլ Փաշինյանը սեփական պաշտոնը պահելու գործիք է սարքել ԱԱԾ-ն, ինչը խայտառակություն է։ Պետական անվտանգությունը, սահմանների պաշտանությունն իր համար չորրորդական հարցեր են»:
Նա նշեց, որ ԱԽ քարտուղարն այդ պաշտոնում անելիք չունի:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






