Կլինի նշակված ընտրություն, այդ ժամանակ էլ Դաշնակցությունը կորոշի՝ մասնկացել, թե ոչ: Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքի մեկնարկից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ ընտրությունների անցկացման հայտարարված ամսաթիվը բավարար չէ:
«Մենք բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հնարավոր է նաև ընտրություններ չլինեն: Ի դեպ՝ ընտրությունները նշանակելը շարժման ձեռքբերումներից մեկն է եղել, որն ինչ-որ չափով բավարարվել է: Մենք հիմա գնում ենք մեր պահանջներն ամբողջական բավարարելու հետևից: «Առանց Նիկոլ Հայաստան» մեր կարգախոսի մեջ որևիցե բան չի փոխվել: Մենք, այո, դեռ չենք ազատվել գլխավոր ուռուցքից, բայց հասել ենք նրան, որ այդ ուռուցքը նոր տարածում չստանա: Մենք մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց հետքայլ չկա, կարգախոսը նույնն է: Ինչ ճանապարհով լինի՝ այս չարիքին հեռացնելու ենք: Ամեն ինչ անելու ենք, որ շարժումը նոր թափ հավաքի»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենց պլանները բաժանել են երեք փուլի:
Առաջինը, նրա խոսքով, մինչև Ն. Փաշինյանի հրաժարականն ընկած ժամանակահատվածն է, որի ժամանակ շարունակելու են մարզային այցելությունները, բողոքի, անհնազանդության ակցիաները։ Իսկ երկրորդ փուլում, Սաղաթելյանի խոսքով, պետք է ամեն ինչ արվի, որ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո. «Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, նոր գալիս է ընտրական փուլը: Այս ժամանակ շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու իր դիրքորոշման մեջ»:
Անդրադառնալով երեկ ԱԽ քարտուղարկ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանում ղեկավարում է մի իշխանություն, որը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար: Նա նշել էր, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






