Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները բացասաբար են ազդել ներդրումների վրա. մարզպետ

Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները բացասաբար են ազդել ներդրումների վրա. մարզպետ

Տավուշի սահմաններին հանգիստ է, որևէ սահմանային փոփոխության չկա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

Մարզպետը բացառում է Տավուշի մարզից տարածք հանձնելու որևէ գործընթաց։ Ասում է՝ եթե որևէ վտանգ լինի, առաջինն ինքը կբարձրաձայնի։

Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների ներկայությանը մարզում, Չոբանյանն ասաց, որ դա կապված է եղել ՊՆ-ի գործառույթների և պարտականությունների կատարման հետ: Նա հորդորեց այդ հարցով դիմել պաշտպանական գերատեսչությանը։

Հայկ Չոբանյանի խոսքով՝ սահմանների, տարածքների հանձնման հետ կապված հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում մարզում ներդրումային միջավայրի վրա։ Մարզպետը հայտնեց, որ այդ լուրերից հետո ներդրողները կասեցրել են իրենց գործունեությունը։

«Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ ծրագիրն ուղղակի կանգնեց, ու ներդրողները ժամանակ պահանջեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը»,- նշեց նա։ 

Չոբանյանը հայտնեց, որ տարածքների հանձնման լուրերից հետո դադարեցվել է նաև խոշոր թռչնաբուծական համալիրի կառուցումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+