Հանրապետության նախագահի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այս մասին վկայող փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Որոշման տեքստում մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն Մկրտչյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







