Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին, որի ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Կառավարության պաշտոնական կայքը։
Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը կարևորել է Սփյուռքի հայրենակիցների հետ մշտական խորհրդակցությունները, որոնց ընթացքում հնարավորություն ունենք ոչ միայն ծանոթանալ միմյանց կարծիքներին ու տեսակետներին, այլև փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






