Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Քաղաքացիների 30 տոկոսը համակրում է Փաշինյանին, իսկ 50 տոկոսը ԼՀԿ-ի ընտրողն է․ Գորգիսյան

Ինչ ընտրակարգով էլ լինի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին գնում է հաղթելու  նպատակով։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով՝ իշխանությունները փորձում են նվազեցնել քաղաքացիների մասնակցությունն ընտրական գործընթացներին՝ հույս ունենալով, որ իրենց հետևորդներն անպայման կգնան, և իրենք ավելի բարձր տոկոս կունենան։

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, ինչքան էլ ընտրակարգի փոփոխությամբ գործընթացը պարզեցվի կամ հեշտացվի: Նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, վերջնական չէ, և մենք պատրաստվում ենք գրավոր առաջարկներ ներկայացնել»,- ասաց Գորգիսյանը: 

Պատգամավորը նաև ասաց, որ ԼՀԿ-ի համար կարևոր է ընտրությունները չհետաձգելը, կարևոր է դրանց լեգիտիմությունը, կարևոր է երկրում լարվածության թոթափումը:  

«Ունենք քաղաքացիների մոտ 30 տոկոս, որոնք համակրում են Փաշինյանին, և դա աճելու տեղ չունի, ավելին՝ միայն նվազելու միտում ունի։ Պայմանականորեն ունենք մեկ այլ բևեռ՝ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որը, դարձյալ ենթադրաբար, տարբեր հաշվարկներով ունի 10-15 տոկոս քվե, մնացած 50 տոկոսին մոտ քաղաքացիները չեն ուզում ոչ վերադարձ նախկինին, ոչ էլ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Այդ 50 տոկոսը պոտենցիալ «Լուսավոր Հայաստանի» ընտրողն է»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+