Այսօր՝ մարտի 25-ին, կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խոսեց ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի հարազատներին մարզպետարանի տարբեր պաշտոններում նշանակելու մասին։
Լրագրողի դիտարկմանը, թե մարզպետը ստեղծել է ընտանեկան միջավայր, պատասխանեց, որ ինքը հեռու է «ընտանեկան» ձևակերպումից։
«Ես Սասուն Միքայելյանի ընկերն էի, բարեկամն էի նաև 2007 թ․-ին, 2008 թ․-ին, երբ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների ռեժիմի կողմից հալածվում էր։
Ես՝ լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, եղել եմ նաև Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ քաղաքական կենսագրությունը։ Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց ինձ հնարավորություն՝ մարզպետ դառնալու»,- ասաց նա։
Մարզպետն ասաց, որ ինքը հանկարծակի չի հայտնվել, ակտիվ քաղաքական գործունեություն է վարում առավել քան 20 տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






