Չնայած «Բարգավաճ Հայաստանը» համաձայնվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց, ինչպես պնդում է ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն, իրենց օրակարգում ոչինչ չի փոխվել։
Նա Armenia Today-ի հետ զրույցում ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Մեր կողմից դժվարին որոշում է կայացվել՝ չխոչընդոտել այս իշխանություններին, որպեսզի կամք ունենան կազմակերպել արտահերթ ընտրություններ»,- նշեց նա։
ԲՀԿ-ական պատգամավորը չբացառեց, որ հնարավոր է իշխանությունը վերարտադրվելու նպատակով վարչական ռեսուրս կիրառի։ Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն իր ամբողջ ռեսուրսը ներդնելու է, որպեսզի կանխի հնարավոր ընտրակեղծարարությունը։
Շաքե Իսայանը լավատես է։ Նրա կարծիքով՝ ՀՀ քաղաքացին թույլ չի տա, որ այս իշխանությունը վերարտադրվի։
Նա անդրադարձել է նաև օրերս ԲՀԿ-ական պատգամավորների մարզ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշմանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






