Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապմդման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






