Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի դեպքում նյութական վնասի հատուցման չափը: Հարցի քննարկումից հետո որոշակի փոփոխություններ են կատարվել։
Սիմոնյանը նշել է, որ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացվել է ավելի մեղմ տարբերակով. վիրավորանքի համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի, զրպարտության համար՝ 6000-ապատիկի չափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






