ԱԺ-ն 20 րոպե ընդմիջումից հետո վերսկսեց աշխատանքը:
Խորհրդարանը ընդունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծը:
Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժողովրդավարությունը երկրում, քանի որ մի շարք համայնքներում ընտրություններ չեն կազմակերպվում: Նրա խոսքով՝ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հարցին, քանի որ այդ պահին քաղաքական ուժերը դեռևս չէին բանակցել, իսկ այժմ կա հանգուցալուծում՝ հայտարարվել է արտահերթ ընտրությունների օրը:
Հիշեցնենք նաև, որ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկը մի քանի անգամ մերժվել է։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






