Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Բուհերը պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում․ Դումանյան

Բուհերը պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում․ Դումանյան

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Իրականացված փոփոխություններով բուհի ռեկտորն ընտրվելու է խորհրդում եւ հրամանագրվելու է 5 տարի ժամկետով:

Նախագծով ռեկտորին ներկայացվող պահանջ էր միայն գիտական աստիճանի առկայությունը, լրացուցիչ պահանջների սահմանումը վերապահված էր բուհին: Այստեղ եւս կատարվել է փոփոխություն. գիտական աստիճան ունենալուց բացի` 5 տարվա գիտական եւ ակադեմիական գործունեության պահանջ է դրվել:

Ամբիոնի վարիչի պաշտոնը համարվում էր վարչական: Կատարված փոփոխությամբ այն կհամարվի ակադեմիական:

Զգալի աշխատանքներ են տարվել՝ կապված բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում անցնելու մեխանիզմների հետ: Ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերը մինչեւ 2023 թ. նոյեմբերի 1-ը պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Չանցնելու պարագայում վերջիններս այլեւս չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց:

«2027 թվականից բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացին զուգահեռ կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում: Այն բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամկետը կերարաձգվի մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, որոնց հավատարմագրման ժամկետները լրանում են 2022, 2023 եւ 2024 թվականներին: Դրանից հետո բոլոր բուհերը, անկախ իրենց իրավակազմակերպական ձեւից, պետք է անցնեն եւ՛ ինստիտուցիոնալ, եւ՛ ծրագրային հավատարմագրում: Մեր առջեւ դրված խնդիրն է՝ ինչ-որ պահից սկսած՝ բոլոր բուհերը աշխատեն նույն կանոններով»,-ասաց նախարարը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հստակեցրեց ռեկտորների ընտրության կարգին վերաբերող դրույթը. ռեկտորին այժմ ընտրելու է խորհուրդը: Նախկին կարգավորմամբ 3 թեկնածուներից մեկին նշանակելու էր նախարարը:

Պատգամավորների ներկայացրած մի քանի տասնյակ առաջարկներ քվեարկությամբ ընդունվեցին, մյուս մասը պատգամավորները հետ վերցրին, մի քանիսն էլ մերժվեցին:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+