ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ։
«Վերջը ինձ էլ հերթը հասավ: Հրավիրել են զրուցելու նոյեմբերի 10-ին ԱԺ գրավման մասին», — գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրումից հետո, մի քանի հարյուր քաղաքացիներ որպես բողոքի նշան հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց, այնուհետև ներխուժել շենք, ավերածություններ իրականացրել: Նրանք նաև հարձակվել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






