ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկու-երեք ամսից կվերադառնա սոցիալական մեդիա սեփական հարթակում, Fox News հեռուստաալիքին հայտնել է նրա խորհրդական Ջեյսոն Միլլերը:
Թրամփի խորհրդականը հավելել է, որ դա կլինի խոշոր հարթակ, որը կհավաքի տասնյակ միլիոնավոր օգտատերեր:
Facebook Instagram-ը, Twitch-ը եւ Twitter-ը հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությունների մասին նրա հայտարարությունների պատճառով արգելափակել են Թրամփի հաշիվները տարբեր ժամկետներում: Առիթ են դարձել Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքը գրաված ցուցարարներին ուղղված ուղերձները: Կոչ անելով նրանց, մի կողմից, իրենց խաղաղ պահել և ցրվել տներով, Թրամփը նրանց հայրենասեր է անվանել և հայտարարել ընտրությունների կեղծման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







