Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի ուժերը և իրանամետ խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը Իդլիբի դեէսկալացիայի գոտում և գնդակոծել են հիվանդանոցը: Զոհվել է վեց խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա: Եվս 15 մարդ վիրավորվել է, հայտնում է «Անադոլու»-ն կիրակի՝ մարտի 21-ին ։
Ինչպես գործակալությանը պատմել է Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերի մամուլի ծառայության (Սպիտակ սաղավարտներ) ներկայացուցիչ Իբրահիմ Էբու Լայիսը, հարձակման է ենթարկվել Հալեպի նահանգի Էլ Էթերիպ շրջանի հիվանդանոցը:
Քաղաքացիական պաշտպանության ջոկատները տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







