Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախչել․ Փաշինյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախչել․ Փաշինյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

5 ամիս Հայաստանը գտնվում է ետպատերազմյան իրավիճակում: Շատ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների են ենթարկվել և շարունակվում են ենթարկվել: Այսօր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նա վստահեցրել է, որ իրենց հաջողվել է քաղաքացիական հնարավոր բախումներից խուսափել, ինչը վարչապետը չափազանց մեծ ձեռքբերում է համարել:

«Բայց ես ուզում եմ արձանագրել, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք սպանության ուղիղ կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,- մատնանշեց նա:

 Կառավարության ղեկավարը դժգոհել է դատավորների աշխատանքից։

«Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները ձերբակալում, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր առաքելության իրականացումը», -նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև արձագանքել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ Փաշինյանի շահերին համապատասխանող միակ ելքը նրա անհապաղ հրաժարականն է և անվտանգության երաշխիքների ապահովմամբ արտասահմանում ժամանակավոր ապաստանելը։

Վարչապետը հիշեցրեց, որ իր քաղաքական փառահեղ կարիերայի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Նրա պնդմամբ՝ ինքն այդ քայլին չի կարող դիմել:

«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախչել։ Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ»,- վստահեցրել է վարչապետը:

Ի դեպ, անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ներքին բազամաբերդցիներին հավաստիացրել է, որ այդ որոշումը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր երկրի շահերից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ: Համայնքային այցերի շրջանակում նա հանդիպում-քննարկումներ է անցկացնում մարզի բնակիչների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+