Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:27

Խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար. Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման բացմանը:

«Վերակառուցելով վստահությունը» խորագրով անցկացվող առցանց հանդիպման հիմնական թեմաներն էին COVID-19-ը և աշխարհում ստեղծված նոր իրողությունները:

Սարգսյանն իր ելույթում նշել է, որ ներկայիս աշխարհն էապես տարբերվում է 30 տարի առաջվա աշխարհից: Այս նոր աշխարհում փոխվել են ժողովրդավարության, ընտրությունների, քաղաքականության իրականացման ձևերն ու եղանակները:

Նա խոսել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների մասին. «Մեր երկրում լուրջ դժվարություններ կան Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից հետո: 44-օրյա պատերազմը ճգնաժամ առաջացրեց Հայաստանի ներսում»:

Անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ վստահության վերակառուցմանը, նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմա վստահություն պետք է վերակառուցել բոլորովին այլ աշխարհում, նոր իրողությունների պայմաններում:

Նախագահ Սարգսյանը ապագայի մարտահրավերներից է համարել նաև բնապահպանական խնդիրները: Նա ասել է, որ սրընթաց փոփոխությունների աշխարհում հաջողակ լինելու համար տարբերություն չկա՝ մեծ, թե փոքր երկիր ես. «Խելացի և հաջողակ լինելը չպետք է դիտարկել, թե ինչքան գումար ունես կամ քո երկրի ՀՆԱ-ն ինչքան է կազմում, այլ, թե դու ինչքան առաջադեմ ես և ինչպես ես նայում ապագային։ Հնարավոր է՝ դու այսօր շատ բան չունես, սակայն, եթե դու նայում ես դեպի ապագա, ունես տեսլական ու ծրագիր, ապա կհաջողես։ Կարծում եմ՝ խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+