Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

Գրառումը, որ հունիսին տեղի են ունենալու ընտրություններ, մեզ մոտ հավատ չի ներշնչում․ Իշխան Սաղաթելյան

Գրառումը, որ հունիսին տեղի են ունենալու ընտրություններ, մեզ մոտ հավատ չի ներշնչում․ Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» մոտ հավատ չի ներշնչում վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, նշելով, թե բոլոր հիմքերն ունեն կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ չեն լինի։

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դրանք տեղի ունենան՝ դա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը:

«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում անցկացնելու պարագայում կա մեծ վտանգ, որ դրանք չեն լինելու մրցակցային հավասար պայմաններով։ Իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից դեպի նոր ճգնաժամ։ Ընտրությունները չեն լինելու հանրային մեծ պահանջ և կեղծվելու են», — ընդգծեց նա։

Սաղաթելյանը պնդմամբ՝ շարժումը շարունակելու է բողոքի ակցիաները, հնարավոր է մարտավարության փոփոխություններ լինեն:

«Խոսել ընտրության մասին, որը գոյություն չունի, անիմաստ ենք համարում»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+