Ազգային ժողովի անկախ, նախկին իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ արտահերթ նիստում հայտնեց նոր նախաձեռնություն ձևավորելու մասին:
Իր ելույթում նա ասաց, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ նոր է վերադարձել Արցախից և որոշել Սոֆիա Հովսեփյանի հետ ձևավորել «Արցախ» նախաձեռնություն:
Նրանք նպատակ ունեն խորհրդարանում լինել Արցախի ձայնը, քանի որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք:
«Գեղարքունիքում ու Սյունիքում մենք մեր մաշկի վրա դա զգում ենք, թե թշնամուն քանի կմ հեռու էր պահում Արցախը»,-ասաց Թովմասյանը:
Պատգամավորն ասաց, որ այդ արժեքը պետք է գնահատել և առաջնորդվել մեր իսկ անվտանգությունն ապահովելու առաջնահերթ խնդրով: Թովմասյանը կարևորեց Արցախի հարցի նկատմամբ մշտական ուշադրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






