ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը։ Այն գումարվել է «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությամբ։ Իշխող դաշինքի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում Դատական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն է։
Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել դատաքննությունների արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրականացումը։
Նախագծերի փաթեթով նաև առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, եւ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Մանրամասները՝ տեսանյութ․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







