Զանգվածային լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեմա է դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղմկահարույց հարցազրույցը:
Մինչ այդ հրապարակվել էր ամերիկյան հետախուզության զեկույցը, որի համաձայն Մոսկվան Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ միջամտել է 2020թ.-ի ընտրություններին՝ փորձելով վարկաբեկել Բայդենին և ընտրությունների արդյունքը փոխել՝ հօգուտ հանրապետական Դոնալդ Թրամփի։
Բայդենը հարցազրույցի ժամանակ Պուտինին մարդասպան է անվանել ու նշել է, որ շուտով բոլորը կտեսնեն, թե Պուտինն ինչ գին կվճարի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր հասցեին արված հայտարարություններին։ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջն առողջություն է մաղթել, հաղորդում է ТАСС գործակալությունը։
Պուտինն ավելի ուշ Բայդենին հրավիրել է ուղիղ եթերում զրույցի՝ Ամերիկայի ղեկավարի կոշտ խոսքերից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում սկսված ճգնաժամի պատճառով:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուրբաթ օրը չափազանց զբաղված կլինի երկխոսությունը ուղիղ հեռարձակմամբ շարունակելու համար:
Մենք բոլոր մակարդակներում շփվում ենք Ռուսաստանի ղեկավարության և կառավարության հետ, և ես ձեզ ասելու բան այլևս չունեմ»,- այսպես է արձագանքել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին Ռուսաստանի առաջնորդի հրավերին:
Պուտինը Բայդենին հրավիրել է ուղիղ եթերում զրույցի՝ ԱՄՆ ղեկավարի կոշտ խոսքերից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում սկսված ճգնաժամի պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






