Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանի բռնապետն անձամբ հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







