Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է․ Էնֆիաջյան

Որևէ հարց ԲՀԿ-ն չի ուշացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է ուշանում Փաշինյան- Ծառուկյան հանդիպումը։

Կուսակցության դիրքորոշումը նա ևս վերահաստատեց՝ շեշտելով, որ օր առաջ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

«Մենք հաշվի ենք առնում մեր խմբակցության բոլոր անդամների կարծիքները և նոր միայն հայտարարում մեր գործողությունների մասին։ Մեր քաղաքական թիմի անունից վստահաբար ասում եմ, որ ժողովրդի թիկունքում ոչ մի պայմանավորվածություն չի լինելու»,- հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ լավագույն լուծումն ընտրություններն են: Ի՞նչ ժամկետներում՝ Էնֆիաջյանը պատասխանեց՝ տրամաբանական: 

Լրագրողները հարցրեցին՝ ընտրական նո՞ր, թե՞ հին օրենսգրքով պետք է գնալ արտահերթին: Նա ասաց, թե ընտրական օրենսգրքի մասով պետք է կոնսենսուս լինի։

«Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է», — հավելեց Էնֆիաջյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը օրերս տված հարզացրույցի ժամանակ հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+