ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:
Armenia Today-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, բայց չհաջողվեց։ Մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ մարտի 17-ին սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հստակ օրվա մասին:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը օրերս լրագրողներին տված հարզացրույցի ժամանակ հայտարարել էր, որ հանդիպելու է վարչապետ Փաշինյանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






