Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

Մենք կհաղթենք ընտրություններում․ Ռուբեն Ռուբինյան

Իշխանությունը բաց է երկխոսության համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք բաց ենք երկխոսության համար՝ տրամաբանության շրջանակներում։ Ի վերջո սա քաղաքական պայքար է, սա պետություն է։ Այս ամենը չի կարող առաջնորդվել ինչ-որ մեկի քմահաճույքով։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համատեքստում առավել կարևորը խորհրդարանական ուժերի միջև ձևավորվող կոնսենսուսն է»,- նշեց նա և հույս հայտնեց, որ այդ համաձայնությունը կկայանա։

Ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը իշխանական պատգամավորը ևս համարում է արտահերթ ընտրությունները։ Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում իրենք կհաղթեն։ Ըստ Ռուբինյանի՝ այդպես կարծելու պատճառներ ունեն։

«Բոլոր դեպքերում, ի վերջո, որոշողը ժողովուրդն է։ Մեր ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ իշխանությունը վերադարձվել է իր տիրոջը՝ ժողովրդին։ Մենք թույլ չենք տվել, որ այդ իրողությունը որևէ կերպ կասկածի տակ դրվի և վտանգվի։ Այսպես էլ պետք է լինի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել է հանդիպման։

Նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի, ինչպես նաև «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+