Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Մեր հասարակության բոլոր հենման կետերը 2018-ից սկսած կետային հարվածների են ենթարկվել. քաղաքագետ

Մեր հասարակության բոլոր հենման կետերը 2018-ից սկսած կետային հարվածների են ենթարկվել. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր Facebook-ի էջում գրել է. 

«Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու, անգամ եթե այս կառավարությունը հրաժարական տա։ Մեզ մոտ կատարվել է այն, ինչն կատարվում է աշխարհի շատ երկրներում եւ դա կառավարվող պրոցես է։ 

Ցանկացած հասարակության կայունությունը հենված է միջին խավի ու պահպանողական արժեքների վրա։ Ջարդում եք այդ արժեքները, արդյունքում կազմալուծում եք միջին խավը, ստեղծում եք արժեքային քաոս եւ հենվելով ցածրագույն բնազդներով առաջնորդվող ամբոխի վրա եւ տվյալ հասարակությունը ենթարկվում է ներդրված իշխանությանը։ 2018-ից սկսած կետային հարվածների են ենթարկվել մեր հասարակության բոլոր հենման կետերը։ Ամերիկայում պայքարը գնում է պահպանողական՝ դասական Ամերիկայի ու փողոցի կառավարվող զանգվածի միջեւ։ Բրիտանիայում հիմա հարվածում են այդ երկրի պահպանողականության կորիզին’ միապետության ընտանիքին։ Միջին շերտի անկյունաքարերն են ընտանիքը, եկեղեցին, հայրենասիրությունը, անցյալի առասպելները։ Դրանք պետք է ոչնչացվեն։

Այ սա է մեզ մոտ կատարվել 2018-ին։ Կետ առ կետ հարվածի տակ են դրվել պահպանողական շերտի բոլոր պատկերացումները’ Արցախ, Ցեղասպանության խնդիրը, եկեղեցի, ընտանիք …։ Պատահական չէ, որ գործող կառավարության վերջերս կազմակերպված հանրահավաքում հավաքված կերպարները շոկի մեջ են մեզ գցել։ Դրանք այն նույն կերպարներն են, որոնց մենք տեսնում էինք Ամերիկայի BLM շարժման հավաքներում, Սիրիայում, Իրաքում, Լոնդոնի արձանները տապալող զանգվածի մեջ …: Դրանք անցյալն ու ներկան մերժողներն են, առանց արմատների ժեխն է եւ այդ ժեխը բոլոր երկրներում կա, ակտիվ, կամ պասիվ վիճակում։ Դա չի նշանակում, որ մեր եկեղեցին, միջին շերտը, նախկին կառավարությունն անբասիր երեւույթների էին, ճիշտ հակառակը, դրանք նույնպես իրենց մեծ մեղքն ունեն կատարվածի մեջ, բայց դրանք պետք էր ոչ թե ջարդել, այլ տրանսֆորմացիայի ենթարկել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+