Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարդություններ է ունեցել և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից՝ հերքելով մամուլում տարածված այն լուրերը, թե նախագահի մոտ սրտի խնդիրներ կան։
Նախագահի աշխատակազմից նաև նշեցին, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ նախագահի սպասվելիք հանդիպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրվեն։
Հիշեցնենք, որ վաղն Արմեն Սարգսյանը վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և ընդդիմությանը հանդիպման է հրավիրել։
Հիշեցնենք նաև, որ Հրապարակ լրատվական կայքը, հղում անելով սեփական աղբյուրին, տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։
Ըստ լրատվամիջոցի՝ նախագահի մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենդավորում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






