ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին գրում է Հրապարակ լրատվական կայքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ըստ լրատվամիջոցի՝ նախագահի մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենդավորում են։
Armenia Today-ը փորձեց կապ հաստատել նախագահի աշխատակազմի հետ, սակայն, մեր զանգերին չպատասխանեցին։ Չհաջողվեց կապ հաստատել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրենի հետ։ Մեր զանգերը կրկին անպատասխան մնացին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






