Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:53

Ադրբեջանական ԶՈւ-ի զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանական ԶՈւ-ի զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները պլանային բնույթ են կրում և վտանգ չեն ներկայացնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:

Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրեց, որ զորավարժություններն անցկացվում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների կողմից: «Դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին»- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նշենք, որ զորավարժությունները տեղի կունենան մարտի 15-18-ը, դրանց կմասնակցեն 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, 200 հրթիռահրետանային և տարբեր տրամաչափի հրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարեց, որ մարտի 16-20-ը Հայաստանի զինված ուժերի բոլոր օպերատիվ ուղղություններում կանցկացվեն մարտավարական ու մարտա-մասնագիտացված վարժանքներ:

Զորավարժություններին կմասնակցեն 7500 զինծառայողներ, շուրջ 200 հրթիռային, հրթիռահրետանային, հրետանային զենքեր, ավելի քան 150 հակատանկային զենքեր, շուրջ 100 զրահամեքենաներ, ավելի քան 90 ՀՕՊ համակարգեր և ռազմական ավիացիա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+