«Մենք ողջունում ենք ընդհանուր կառուցողական մոտեցումը, որը ցուցաբերեցին ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը` եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները:
Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ ճեպազրույցում պատասխանեց լրագրողի հարցին՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է»:
«Եռակողմ խմբի հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ», -նշել է Զախարովան:
«Հուսով ենք, որ դրական և փոխադարձ ընդունելի շփման կետերը գտնելու տրամադրվածությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի լրատվական դաշտում»,- ասել է Զախարովան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






