Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեկ իրավունքի ուժով ազատվել էր ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին միջնորդություն էր ներկայացրել այս պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին։
Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






