«Հայրենիքի փրկության շարժում»-ը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ մինչև օրվա վերջ հայտարարությամբ հանդես կգան։
Հավելենք, որ նախագահի առաջարկին դեռ միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է արձագանքել։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդունել է նախագահի հրավերը։
Մենք չկարողացանք կապ հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու՝ նախագահի հրավերը վարչապետն ընդունելո՞ւ է, թե՞ ոչ։ Նա զանգերին չպատասխանեց։
ԲՀԿ-ի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով նախօրեին վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






