Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, նախագահական նստավայր է հրավիրել Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին:
Նախագահի հրավերի վերաբերյալ առաջինն արձագանքել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը գրել է․ «Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






