«ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն որոշումը:
«ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
«Ընկերությունը պլանավորում է ունենալ 11 աշխատակից՝ բարձր վարձատրությամբ։ Էկոս ընկերությունում կա 8 շահագործող, որոնցից ակտիվ են 3-ը։ Այն հարմար է ծառայություններ մատուցող ընկերությունների համար։ Տարվա սկզբից դիմել է 3-4 ընկերություն, զգացվում է էական ակտիվություն»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Փաշինյանի խոսքով սա լավ հնարավորություն է, որ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվեն նաև մարզերում, միայն Երևանում կենտրոնացած չլինեն։
«Մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի քաջալերենք այդ ընկերություններին, որպեսզի մարզերում ավելի լայն գործունեություն ծավալեն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Որոշման նպատակն է ներառել «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







