ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը տեղեկացրել է, որ երեկ իր վերջին աշխատանքային օրն էր: Աշխատանքային գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում:
«Ենթադրելով հնարավոր շահարկումները` տեղեկացնում եմ, որ որոշումս պայմանավորված է բացառապես անձնական պատճառներով։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին վստահության և երկամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցին այս դժվար ժամանակաշրջանում կատարած անձնվեր աշխատանքի համար։
Միասին բազմաթիվ նախագծեր իրականացրեցինք, և վստահ եմ, որ հետայսու աշխատակազմն ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր է իրականացնելու ի շահ քաղաքացիների»,- գրել է Գալստյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






