Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:29

Անգլիական հումորը սիրում եմ, անգլիական բլեֆը՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Անգլիական հումորը սիրում եմ, անգլիական բլեֆը՝ ոչ: 

Արմեն Սարգսյանը բլեֆ է մտել։ Նա փորձում է դառնալ հայ քաղաքական դաշտի Անորսալի Ջոն՝ որ կա ու չկա, որ ասում է ու չի ասում, որ անում է ու չի անում։

Չի ստացվի։

Քուանշ՝ Արմեն Սարգսյան։

Բաղրամյան պողոտայում հավաքվածները ձեր նման տասնյակ անորսալի ջոեր են տեսել ու կոնսերվացրել։ Ձեր տրյուկը՝ հիմա էլ Սահմանադրական դատարանում վիճարկել օրենքի սահմանադրականությունը, չանցավ։

Դուք մի քայլ ունեիք, որը չարեցիք ու չանելով՝ դարձաք դավաճանության համասեփականատեր։ Ստորագրեցիք կապիտուլյացիոն հուշագրի տակ։ Անգամ, եթե այդ հուշագրի մասին իրապես մամուլից եք իմացել։

Ձեր ՍԴ ուղարկած թուղթը նույն քաղաքական եւ բարոյական արժեքն ունի, ինչը կունենար, եթե ՍԴ-ից եզրակացություն ուզեիք, որ այսօր մարտի 10-ն է։

Կամ, ՍԴ-ում վիճարկեիք՝ անգլիական պուդինգի համար վանիլի սոուսն է լավ, թե՝ հաղարջի։

Բլեֆը չանցավ՝ պարոն նախագահ։ Անգամ եթե այն «тонко» անգլիական էր:

Ինչպես կասեր դոկտոր Վաթսոնը՝ «սըր, անգամ աշխարհի ամենակատարյալ ուղեղը անգործությունից ժանգոտում է»,- գրել է պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+