Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:04

Օնիկ Գասպարյանը չի հեռանա պաշտոնից․ Տիգրան Աբրահամյան

Օնիկ Գասպարյանը չի հեռանա պաշտոնից․ Տիգրան Աբրահամյան

Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ հղում կատարելով մի շարք հանգամանքների, օրենքի, նշում է, որ ԶՈւ ԳՇ պետը համարվում է պաշտոնից ազատված։
Վարչապետը ոչ վստահ քայլեր է ձեռնարկում մեր պետականության հիմնական և դեռ կանգուն մնացած հիմնասյանը տապալելու համար, այլ բան է, որ գեներալ Գասպարյանը, մեղմ ասած, համաձայն չլինելով այս որոշմանը ազգային, օրենսդրական, քաղաքական, բարոյական տեսանկյունից, մտադիր չէ նահանջել և հեռանալ։ 

Արդյո՞ք կարող է վարչապետն ակնկալել, որ առանց լուրջ զիջումների ԳՇ պետը կհեռանա՝ իհարկե ոչ։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ 

«Նույնիսկ եթե փորձեն նոր ԳՇ պետ նշանակել, ապա շտաբը նրան այնքան ժամանակ չի ենթարկվի, քանի նրանց այդ մասին չի հորդորել Օնիկ Գասպարյանը։

Չգիտեմ, թե արդյո՞ք իշխանությունը որևէ զինվորականի խնդրելով, ստիպելով, պայմանավորվելով, միգուցե կոմպրոմատներով կստիպի այդ պաշտոնը ստանձնել, բայց փաստ է, որ այդպիսի դեմքը չի կարող վայելել բանակի հեղինակությունը և, պարզ ասած, ենթարկվել նրա հրամաններին։

Մարդկային լեզվով ասած, իշխանության ընտրած ճանապարհը բանակը, պետությունը փլուզման տանող ճանապարհն է, ինչի դեմը պետք է առնեն այս ամենը գիտակցող կառույցները, գործիչները և հավաքական առումով՝ ազգը»,- գրել է Աբրահամյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+