ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի չորրորդ եռամսյակում՝ Տաջիկստանում:
Այս մասին մարտի 10-ին հաղորդեցին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդի հանդիպման արդյունքները:
Նկատենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 2002-ին և ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ներկայումս ՀԱՊԿ-ը նախագահում է Տաջիկստանի Հանրապետությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






